Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Արցախյան շարժումը մոտ 30 տարով կանխեց Հայաստանի ադրբեջանացումը

Արցախյան շարժումը մոտ 30 տարով կանխեց Հայաստանի  ադրբեջանացումը
08.04.2025 | 12:18

Արցախյան փառապանծ շարժման անգնահատելի դերը պատկերացնելու համար մեկ փաստ նշեմ։

1979թ․ տվյալներով Հայաստանում ապրում էր 160 հազար ադրբեջանցի։

Արդյո՞ք մարդիկ պատկերացնում են, եթե չլիներ արցախյան շարժումը՝ որքան ադրբեջանցի էր մնալու այստեղ և այսօր Հայաստանում ինչպիսի դեմոգրաֆիական պատկեր էր լինելու՝ դրանից բխող բոլոր կատաստրոֆիկ հետևանքներով։

Իրականում արցախյան շարժումը, արցախյան առաջին հաղթական հերոսամարտը, ոչ միայն այդ ժամանակ ազատագրեց Արցախը, այլև այդ փուլում գոնե մոտ 30 տարով կանխեց Հայաստանի ադրբեջանացումը։ Գործընթաց, որն այսօր ողջ թափով իրականացվում է Ադրբեջանի և նրա հայաստանյան ֆիլիալ փաշինյանի վարչախմբի կողմից։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ